Արևմուտքը շուրջ 250 ռուս դիվանագետի է արտաքսել Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո

Լուրեր

10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
Բոլորը

Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների մեկնարկից հետո շուրջ 250 ռուս դրվանագետ է արտաքսվել արևմտյան երկրների կողմից, գրում է ՌԻԱ Նովոստին։

Այսպես՝ ապրիլի 5-ին Իտալիան արտաքսում է 30, Դանիան՝ 15, Շվեդիան՝ 3 դիվանագետի։ Ապրիլի 4-ին Ֆրանսիան արտաքսել է շուրջ 30, իսկ Գերմանիան, լրատվամիջոցների տեղեկություններով, 40 ռուս դիվանագետի։ Լիտվան և Լատվիան նվազեցրել են ՌԴ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը՝ հետ կանչելով Մոսկվայից դիվանագետների, իսկ ռուս դեսպանները պետք է լքեն Ռիգան և Վիլնյուսը։

Մարտի 29-ին Նիդեռլանդներն արտաքսել է 17 դիվանագետի, Բելգիան՝ 21, Իռլանդիան՝ 4, Չեխիան՝ 1։ Մարտի 28-ին Հյուսիսային Մակեդոնիան արտաքսել է 5 ռուս դիվանագետի, մարտի 23-ին Լեհաստանը՝ 45 դիվանագետի։ Մարտի 18-ին էլ Բուլղարիան արտաքսել է 10 ռուս դիվանագետի, Լիտվան՝ 4, Էստոնիան՝ 3, Լատվիան՝ 3։

Մարտի 14-ին Սլովակիան արտաքսել է 3 դիվանագետի, մարտի 4-ին Չեռնոգորիան՝ 1 դիվանագետի, իսկ մարտի 2-ին Բուլղարիան երկրից արտաքսել է ևս 2 դիվանագետի։

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն արտաքսել է ՄԱԿ-ում դիվանագիտական ներկայացուցչության 12 աշխատակցի, իսկ փետրվարի 24-ին՝ ռուս բանագնացի խորհրդականին՝ դեսպանից հետո երկրորդ կարևոր դիվանագետին։

Տաթև Ֆռանգյան