Երևանն ու Անկարան փորձում են կարգավորել հարաբերությունները․ հայկական կողմը ներկայացնող Ռուբեն Ռուբինյանի և թուրքական կողմի բանագնաց Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը տեղի ունեցավ հունվարի 14-ին Մոսկվայում։ Այդ հանդիպումը կողմերը դրական գնահատեցին, բայց շոշափելի պայմանավորվածություններ դեռևս չկան։ Կարգավորման գործընթացի, թերևս, ամենաառարկայական արդյունքը չարտերային չվերթների իրականացումն է։ Երևան-Ստամբուլ չվերթով այսօր 6 տասնյակից ավելի քաղաքացի մեկնեց Թուրքիա։ Հայկական ավիաընկերությունը սկզբնական շրջանում այս …

