«Հիվանդ» առողջապահությունը․ ՀՀ բնակչության 12%-ից ավելին չի կարողանում դիմել բուժօգնության․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Numbeo վիճակագրական տվյալների վերլուծության հարթակն առողջապահական համակարգի վերաբերյալ տվյալներ է հրապարակել, որոնց համաձայն՝ Հայաստանը ներառված չէ ինդեքսի առաջատար 95 երկրների շարքում։

Հայաստանի առողջապահական համակարգը կատարյալ չես համարի, խնդիրները շատ են ու տարաբնույթ։ Հասկանալու համար, թե առողջապահական համակարգն ինչ վիճակում է, ըստ վիրաբույժ-ուռուցքաբան Վահե Տեր-Մինասյանի, պետք է մի քանի հանգամանք հաշվի առնել՝ պոլիկլինիկաներից մինչև բուժանձնակազմ։

Լավ վարկանիշ ունենալու համար, ըստ Վահե Տեր-Մինասյանի, չունենք լավ ուսումնական գործընթաց, բժշկական ռեսուրս և տեխնիկական հագեցվածություն։ Չկա նաև բավարար ֆինանսավորում՝ թե՛ պետական, թե՛ մասնավոր։

Առողջապահական համակարգի խնդիրներից խոսելիս հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանն էլ առանձնացնում է բժշկական ծառայությունների հասանելիության հարցը։

Հայաստանում նաև անհամաչափ է բաշխված բժշկական անձնակազմը՝ ասում է Դավիթ Մելիք-Նուբարյանը։ 80 տոկոսը կենտրոնացած է Երևանում և միայն 20 տոկոսը՝ մարզերում։ Առողջապահական ու ժողովրդագրական ցուցանիշներն էլ տարբեր են։ Օրինակ՝ եթե դրական դինամիկա ունենք մայրական ու մանկական մահացության ցուցանիշների պարագայում, ապա 2020 թվականից Հայաստանում շարունակում է բարձր մնալ մահացության ցուցանիշը, ընդ որում՝ այս ցուցանիշի  պատճառների վրա միայն քովիդի համավարակն ու պատերազմը չէ, որ ազդել են։ Ավելացել են նաև սիրտ-անոթային, շնչառական օրգանների, նաև ուռուցքաբանական հիվանդություններից մահացությունները։

Հայաստանում առողջապահությանն ուղղվող բյուջեն կազմում է ՀՆԱ-ի ընդամենը 1,5 տոկոսը, որը, ըստ նախարարի, բավականին ցածր է։ Անահիտ Ավանեսյանը վստահ է, որ առողջապահական համակարգի զարգացմանը կնպաստի նաև առաջիկայում ներդրվելիք առողջապահական պարտադիր ապահովագրությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան