Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի առաջին նիստը: Նիստին մասնակցել են ՀՀ փոխվարչապետերը, Վարչապետի աշխատակազմի ղեկավարը, Էկոնոմիկայի և Ֆինանսների նախարարները, Արդարադատության, Էկոնոմիկայի և Արտակարգ իրավիճակների նախարարների տեղակալները, պաշտոնատար այլ անձինք․ տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակզմից։ Բացելով քննարկումը՝ վարչապետը նշել է. «Հարգելի գործընկերներ, սկսում ենք հանրային ներդրումների կառավարման Ներդրումային կոմիտեի առաջին նիստը: …

