Ընդդիմության հանրահավաքը Ֆրանսիայի հրապարակում. ՈւՂԻՂ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Մայրաքաղաքի Ֆրանսիայի հրապարակում քիչ անց կմեկնարկի ընդդիմության հանրահավաքը, որով նրանք ազդարարում են փողոցային պայքարի, իրենց ձևակերպմամբ, վերջնական փուլի մեկնարկը։

Շուրջ 2 շաբաթ ընդդիմադիր տարբեր ուժեր Երևանում և մարզերում բողոքի ակցիաներ, իրազեկման երթեր էին իրականացնում իշխանափոխության օրակարգով։ Հայաստանի 4 տարբեր ուղղություններից` Տիգրանաշենից, Իջևանից, Սարդարապատից, Ապարանից մեկնարկած քայլերթերի մասնակիցները այսօր հասել են Երևան և միացել մայրաքաղաքում ակցիաներ իրականացնող խմբերին։ Փողոցային պայքարին մասնակցում են ինչպես խորհրդարանական «Պատիվ ունեմ» և «Հայաստան» դաշինքների, այնպես էլ՝ ՀՀԿ-ի ներկայացուցիչներ և արտախորհրդարանական ընդդիմադիր այլ ուժեր։

Փողոցային պայքարի այս փուլը սկսվեց այն բանից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, թե միջազգային հանրությունն ասում ՝ «մի փոքր իջեցրեք Լեռնային Ղրաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը»։ Ընդդիմությունը սա գնահատեց որպես Արցախից հրաժարում, նրանք պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, հայտարարու, որ դեմ են գործող իշխանությունների մոտեցումներին տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու հարցում, պնդում են, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններն այլ կերպ պետք է կառուցել։ Ընդդիմությունը ներկայացնող ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը ակցիաների ընթացքում ասել էր, թե իշխանությունն այլևս չի տիրապետում իրավիճակին և կոչ էր արել գործող իշխանություններին անցնցում հեռանալ։

Ուշագրավ է, որ նա նաև նշել էր, որ Նիկոլ Փաշինյանի և իր թիմի խոստացած թալանի վերադարձն իրենք են իրականացնելու։ Այն թե, ընդդիմությունը ինչպես է պատկերացնում փողոցային պայքարի վճռական փուլը, առայժմ մանրամասներ չի հրապարակվում։ Մինչ այդ, Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել, զգուշացնելով, որ Հայաստանում առկա են զանգվածային անկարգությունների կազմակերպման և իրականացման իրական վտանգներ, և քաղաքացիներին հորդորել է տուրք չտալ հնարավոր սադրանքներին, զերծ մնալ հանրության մեջ ատելություն, թշնամանք տարածելու, հրապարակային ելույթներում բռնություն գործադրելու կոչեր կամ որպես բռնություն ընկալվող արտահայտություններ հնչեցնելու անթույլատրելի գործելաոճից։

Դատախազությունն էլ իր հերթին հայտնում է, որ իրավապահ մարմինները շարունակելու են ապահովել հավաքների խաղաղ ընթացքը և մասնակիցների անվտանգությունը։ Դատախազությունը զգուշացնում է զանգվածային միջոցառումների ձեռնարկման և անցկացման ընթացքում ձեռնպահ մնալ Հայաստանի Հանրապետության ներքին անվտանգությանը սպառնացող որևէ գործողություն կատարելոց։ Իրավակարգի հանցավոր խաթարման փորձեր կատարողներն անվերապահորեն ենթարկվելու են համարժեք իրավական պատասխանատվության․ ասվում է դատախազության պաշտոնական հաղորդագրության մեջ։ Այս հաղորդագրություններին ի պատասխան ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն ուղիղ եթերում հայտարարեց, թե իրենց կողմից անկարգություններ հրահրելու մտադրություն չկա, պարզապես մտադիր են հրապարակում հավաքված քաղաքացիների ճնշման արդյունքում հասնել իշխանափոխության։

Ոստիկանությունն իր հերթին հաղորդագրություն է տարածել՝ հիշեցնելով, որ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ հավաքի մասնակիցները պարտավոր են հավաքի ընթացքում չկրել զենք կամ որպես զենք օգտագործվող առարկաներ։ Ոստիկանությունը հորդորում է խստորեն պահպանել նշված նորմի պահանջները, ինչը բխում է հասարակական անվտանգության շահերից։