Այսօր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աբովյանի նստավայրում շարունակվեց ընտանեկան բռնության գործով դատաքննությունը, որի ընթացքում հարցաքննվեցին վկաներից երկուսը։ Ա․Մ․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խախտել է «Ընտանիքում բռնության կանխարգելման,ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգման մասին» ՀՀ օրենքի պահանջները, մասնավորապես չի ենթարկվել ոստիկանության կայացրած անհետաձգելի միջամտության որոշմանը և մոտեցել է …

