Եվրախորհրդարանը ՌԴ-ից պահանջում է «վերադարձնել գողացված ինքնաթիռները»

Լուրեր

05.11.2026 | 14:26
Ֆրանսիայում համազգային գործադուլ է սպասվում․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս կգան փողոց․ երկրում տեղակայվել է շուրջ 70,000 ոստիկան
05.11.2026 | 14:21
Ուժայինների ղեկավարներն ԱԺ-ում են․ Շաքիի միջադեպի հետ կապված փակ քննարկում է ընթանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:15
Լեբրոն Ջեյմսը ևս մեկ ռեկորդ է սահմանել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:07
Էրդողանը մեկնաբանել է Ադրբեջանի հետ ճգնաժամը ու հայտնել Բաքու կատարելիք այցի մասին՝ մասնակցելու «Հաղթանակի օրվա» միջոցառումներին
05.11.2026 | 13:56
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով կան տուժածներ
05.11.2026 | 13:50
ԵՄ-ն հունվարին կքննարկի Վրաստանի դեմ նոր միջոցների կիրառումը ժողովրդավարության հետընթացի պատճառով
05.11.2026 | 13:44
Անթալիա մեկնելու պլաններ ունեմ. Նիկոլ Փաշինյան ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:33
Հուսով եմ` առաջիկայում Ադրբեջանից այլ պաշտոնյաներ էլ կգան Հայաստան. Միրզոյանը` Հաջիևի այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:24
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը մեկնել են Չինաստան
05.11.2026 | 13:14
«Հերացի» ավագ դպրոցից 19 տարի առաջ ապօրինի օտարված 555 քմ տարածքը վերադարձվել է պետությանը
05.11.2026 | 13:07
Ձյուն և բուք է սպասվում․ նոյեմբերի 8-9-ի գիշերը ձյուն կտեղա նաև Երևանում
05.11.2026 | 13:02
Արարատ Միրզոյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 13:02
Փաստաբան Արտաշես Հովհաննիսյանի գործով նախաքննությունն ավարտվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:50
Շատ «աբիդնի» ա, որ ավանդական ճանապարհով չի եկել Լարսում լռվի. Միրզոյանը հեգնեց Խաչատրյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:39
ԵՄ ընդլայնումը հրատապ է․ չենք կարող երկար սպասեցնել թեկնածու երկրներին․ Կալաս
Բոլորը

Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել՝ Ռուսաստանից պահանջելով վերադարձնել գողացված ինքնաթիռները։ Այս մասին հայտնում է Եվրախորհրդարանի մամուլի ծառայությունը։

Գերատեսչության կայքում նշվում է, որ պատգամավորները մտահոգված են ավիացիոն ոլորտի վրա պատերազմի լուրջ ազդեցությամբ և ափսոսում են, որ «Ռուսաստանի Դաշնությունը, խախտելով միջազգային քաղաքացիական ավիացիայի կանոնները, ստիպել է վերագրանցել օտարերկրյա ընկերություններից վարձակալած ինքնաթիռները ռուսական ինքնաթիռների գրանցամատյանում»։

«Նման գողությունը չի կարելի հանդուրժել»,- ասել են Եվրախորհրդարանի պատգամավորները՝ պահանջելով անհապաղ վերադարձնել այդ ինքնաթիռներն իրենց օրինական տերերին։

Պատգամավորները նաև կոչ են արել խստացնել պատժամիջոցները Ռուսաստանի տրանսպորտային հատվածի նկատմամբ, նաև օգնել ԵՄ-ում հյուրանոցներին և կարճաժամկետ վարձակալության ծառայություններին, որոնք ընդունում են ուկրաինացի փախստականներին:

Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին ԵՄ իշխանությունները որոշել են ամբողջությամբ արգելել Ռուսաստանին ինքնաթիռների, ուղղաթիռների և այլ ավիացիոն մատակարարումներն ու լիզինգը, ինչպես նաև դրանց ապահովագրումն ու սպասարկումը։ Ի պատասխան՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս ռուսական ավիաընկերություններին չվերադարձնել օտարերկրյա ընկերություններից վարձակալած ինքնաթիռները։

Տաթև Ֆռանգյան