ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է կրճատել Կիևի և Չեռնիգովի ուղղությամբ ռազմական ակտիվությունը։ Այս մասին ասվում է Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքներով գերատեսչության հրապարակած հայտարարության մեջ, որն ընթերցել է պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Կապված այն հանգամանքի հետ, որ Ուկրաինայի չեզոքության և ոչ միջուկային կարգավիճակի մասին պայմանագրի նախապատրաստման, ինչպես նաև Ուկրաինային անվտանգության երաշխիքների …

