ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի տնօրենի պաշտոնում վերընտրվեց Արմեն Հայրապետյանը

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ս.թ. մայիսի 18-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրվեց Արմեն Սերգոյի Հայրապետյանը․ տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ-ից։

«Արմեն Հայրապետյանը ծնվել է 1978թ-ին, Գյումրի քաղաքում: 1995-2000թթ-ին սովորել է Գյումրու Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմաբանասիրական ֆակուլտետում, 2000-2003թթ-ին եղել է ինստիտուտի ասպիրանտ: 2003 թ-ին ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն: 2006թ-ին ստացել է դոցենտի կոչում:

2003թ-ից մինչ օրս Գյումրու Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի (ներկայում «Շիրակի պետական համալսարան» հիմնադրամ) Սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետի «Պատմության և փիլիսոփայության ամբիոն»-ի դոցենտ է, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի «Նոր պատմության» բաժնի ավագ գիտաշխատող, 2004 թ-ից նաև ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող, 2019 թ-ից կենտրոնի տնօրենն է: Արմեն Հայրապետյանը 3 մենագրության, 73 գիտական հոդվածի և 1 մեթոդական ձեռնարկի հեղինակ է:

Ներկայացնելով ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի զարգացման ծրագիրը՝ Արմեն Հայրապետյանը նշեց, որ նախատեսվում է ընդլայնել կենտրոնի թեմատիկ աշխարհագրությունը և ակտիվացնել համատեղ հետազոտական ծրագրերի իրականացումն այլ հայագիտական կառույցների հետ: «Անհրաժեշտ է հետևողական ջանքեր գործադրել միջազգային շրջանակային ծրագրերին մասնակցության համար, ներգրավել սփյուռքի գիտական ներուժը: Կենտրոնն ունի հնարավորություն ստանձնելու տարածաշրջանային խնդիրների լուծման առաքելություն՝ իր վրա վերցնելով Շիրակի և հարակից շրջանների հայագետ մասնագետների պատրաստման, վերապատրաստման և փորձի փոխանակման գործը», – ասաց Արմեն Հայրապետյանը»,- ասված է հաղորդագրությունում։