Ապրիլի 6-ին Լիտվայում ՀՀ նորանշանակ դեսպան Հովհաննես Իգիթյանն իր հավատարմագրերն է հանձնել Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդային: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Հանձնման արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում նախագահ Նաուսեդան ընդգծել է, որ Լիտվան շարունակելու է սատարել Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին: Ի թիվս մի շարք հարցերի, զրուցակիցները քննարկել են Հայաստանում և Արցախում անվտանգային առկա մարտահրավերները, իրավիճակն …

