28 Հունվար 2022 | 14:59
«Մենք երբեք և ոչ մի պարագայում չենք ծնկելու ոսոխի առաջ»․ ՀՀ ԶՈՒ 30-ամյակի տոնը Գյումրիում
ՀՀ ԶՈՒ կազմավորման 30-ամյակին նվիրված տոնակատարությունները Գյումրիում սկսվեցին «Շիրակ» գերեզմանատուն այցելելությամբ, որտեղ ամփոփված են 44 օրյա պատերազմի 81 նահատակների մարմինները։ «Ազատամարտիկների պանթեոն»-ում Շիրակի մարզպետը, փոխմարզպետները, Գյումրու քաղաքապետը, փոխքաղաքապետերը, ուժային կառույցների ղեկավարները, զինվորականները, ԵԿՄ ներկայացուցիչները, հոգևորականները հարգանքի տուրք մատուցեցին Արցախյան առաջին, քառօրյա և 44-օրյա պատերազմների հերոսների հիշատակին խնկարկեցին ու ծաղիկներ դրեցին նրանց շիրիմներին։ Կատարվեց նաև հոգեհանգստի …