Ալեքսեյ Նավալնիի դեմ նոր քրեական գործ է հարուցվել

Լուրեր

10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
Բոլորը

Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին հայտնել է, որ իրեն մեղադրանք է առաջադրվել ևս մեկ քրեական գործով, այս անգամ՝ «ծայրահեղական համայնք» ստեղծելու համար։

«Անգամ 8 օր չի անցել, ինչ ուժի մեջ է մտել դատավճիռը, ըստ որի՝ ինձ տվել են 9 տարվա ազատազրկում խիստ ռեժիմի գաղութում, և այսօր քննիչը նորից ցատկոտեց և պաշտոնապես նոր գործով մեղադրանք առաջադրեց։ Պարզվում է, որ ես ծայրահեղական խումբ եմ ստեղծել՝ պաշտոնյաների և օլիգարխների նկատմամբ ատելություն սերմանելու համար։ Իսկ երբ ինձ բանտ նստեցրին, ես համարձակվեցի դրանից դժգոհել (իսկապես, դա ես էի) և հանրահավաքների կոչ արեցի»,- ասել է ընդդիմադիր գործիչը Twitter-ում հրապարակված հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 28-ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանի Քննչական կոմիտեն գործ է հարուցել Նավալնիի և նրա երկու համախոհների՝ Լեոնիդ Վոլկովի և Իվան Ժդանովի դեմ՝ «ծայրահեղական համայնք ստեղծելու փաստով»։ Նավալնիի մի քանի այլ կողմնակիցներ կասկածվում են ծայրահեղական համայնքին մասնակից լինելու մեջ, ասվում է Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ։

Մեկ շաբաթ առաջ Մոսկվայի քաղաքային դատարանը մերժել էր Նավալնիի բողոքը՝ իր կազմակերպության համար նվիրատվություններ հավաքելու ժամանակ խարդախության և դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի գործով։ Սա նշանակում է, որ Նավալնին պետք է տեղափոխվի խիստ ռեժիմի գաղութ, որտեղ նա 9 տարվա պատիժ կկրի։

2021 թվականի հունվարին Նավալնին Գերմանիայից վերադարձել է Ռուսաստան, որտեղ բուժում է ստացել «Նովիչոկով» թունավորվելուց հետո։ Նրան կալանավորել են օդանավակայանում և, դատարանի որոշմամբ, ուղարկել Պոկրովի թիվ 2 ուղղիչ գաղութ՝ Իվ Ռոշեի գործով պատիժ կրելու համար։

2021 թվականի ամռանը դատարանը ծայրահեղական է ճանաչել և արգելել նրա հիմնադրած Հակակոռուպցիոն հիմնադրամը (FBK) և քաղաքական գործչի շտաբը մարզերում։