Ազգային ժողովի քառօրյա նիստերի առաջին օրն անցավ բավական թեժ մթնոլորտում։ Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ելույթի ժամանակ Արցախի դրոշը փակցրեց ամբիոնին՝ հայտարարելով, թե բոյկոտում են նիստերը և մեկնում հանրապետության մարզեր ու Արցախ։ Իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանն իր ելույթի ընթացքում պոկեց դրոշն ու քննադատեց ընդդիմությանը։ Սուր ելույթները հաջորդեցին մեկը մյուսին։ Մանրամասները՝ տեսանյութում։ Մերի Մարտիրոսյան

