«Դիմադրության» շարժումը մոտենում է կարևոր հանգրվանի․ Իշխան Սաղաթելյան

Լուրեր

06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
Բոլորը

ԱԺ «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարություն է տարածել։ Ֆեյսբուքյան իր էջում Սաղաթելյանը գրել է ․ Դիմադրության շարժումը մոտենում է կարևոր հանգրվանի․

Խորհրդարանական պետության ներկայացուցչական բարձրագույն մարմնում՝ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովում, երկրի համար օրհասական այս իրավիճակում, օրվա իշխանությունը մերժում է ազգային և պետական շահերին առնչվող կարևորագույն հարցերի վերաբերյան կարմիր գծեր սահմանելը և դրանով իսկ մեկ անգամ ևս փաստում, որ իրենք կապ չունեն մեր պետության և ժողովրդի հետ։

Վաղը՝ ժամը 16։00-ին խորհրդարանում նշանակված է արտահերթ նիստ, մենք գնալու ենք խորհրդարան։ Մինչև այդ ժամը բոլորի համար կա հնարավորություն արտահայտելու իրենց դիրքորոշումը։
Նրանց մեծամասնության համար այդ շանսը դեռ կա։ Նրանք դեռ կարող են ազատվել երկիրը թշնամուն հանձնելու, պետականությունը կործանելու խայտառակ այս գործընթացի բարոյական պատասխանատվությունից։
Նրանք դեռ կարող են տարանջատվել Նիկոլից:

Սիրելի հայրենակիցներ, սա նյարդերի պայքար է։ Հիմա մենք պարզապես պարտավոր ենք ամուր լինել և շարունակել այս իշխանությունների կազմաքանդման գործընթացը։ Վաղն այդ առումով շատ կարևոր օր է։
Հունիսի 3-ին ՝ ժամը 16։00-ին կրկին պետք է հավաքվել Ֆրանսիայի հրապարակում, նախ աջակցել ըննդիմադիր ֆրակցիաների մեր պատգամավորներին և ապա՝ կախված խորհրդարանում տեղի ունեցող գործընթացներից, որոշել մեր հաջորդ անելիքները։ Վաղը մենք բոլորս ունենալու ենք Արցախի և հայ-թուրքական հարաբերությունների հարցում սեփական ընտրությունը կատարած բոլոր գործիչների անուն-ազգանունները։

Ուստի, սիրելի հայրենակիցներ, պատրաստվում ենք վաղվա օրվան։ Մենք ճիշտ ընթացքի մեջ ենք։ Պայքարը պետք է հասցնել հաղթական ավարտին։

Կհանդիպենք վաղը՝ 16։00-ին, Ֆրանսիայի հրապարակում։

Աստծով, ոգով, մինչև վերջ»։

Հիշեցնենք, խորհրդարանական ընդդիմությունն ավելի քան 1 ամիս է՝ չի մասնակցում ԱԺ-ի աշխատանքներին և փողոցային պայքարի միջոցով փորձում է հասնել իշխանափոխության։