Կան տարաձայնություններ Բաքվի հետ, դրա համար էլ բանակցություններ են ընթանում. Արմեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Սահմանին ցանկացած լարում բացասաբար է ազդում բոլոր գործընթացների վրա: Այս մասին Կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում հայտնեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Դա է եղել նաև պատճառը, որ սահմանազատման և սահմանագծման գործընթացները սկսելուց առաջ առաջարկում էինք, որ հայելային տարբերակով զորքերը հետ քաշվեն, որպեսզի սահմանին կայունություն լինի: Սահմանային անվտանգությունը շարունակում է մնալ օրակարգում: Մենք կքննարկենք, և, հուսով ենք՝ լուծումներ կգտնենք, որպեսզի սահմանին լարումներ չլինեն»,- ասաց Գրիգորյանը:

Ինչ վերաբերում է տարաձայնություններին Անվտանգության խորհրդի քարտուղարը նշեց, որ հայկական կողմը փորձում է հնարավորինս թափանցիկ գործել և հանրությանը տեղեկացնել այն մասին, ինչ քննարկվում է:

Նրա խոսքով՝ բանակցություններ տեղի են ունենում նաև այն պատճառով, որ Երևանի և Բաքվի մոտեցումներում կան տարաձայնություններ: «Մենք հույս ունենք, որ բանակցությունների միջոցով կհաղթահարվեն այդ տարաձայնությունները»,- ընդգծեց Գրիգորյանը:

Անդրադառնալով Արցախի կարգավիճակի վերաբերյալ հարցին՝ Գրիգորյանն ընդգծեց. «Արցախի անվտանգության և ժողովրդի իրավունքների հարցից պետք է բխի կարգավիճակը»:

«Մենք շարունակում ենք կարևորել Արցախում ապրող մեր հայրենակիցների անվտանգությունը և իրավունքները, որից էլ պետք է բխի կարգավիճակը: Համոզված ենք, որ հենց իրավունքներն ու անվտանգությունն են որոշելու կարգավիճակը: Շարունակելու ենք աշխատել այս ուղղությամբ և համոզված ենք, որ այս ուղղությամբ աշխատելով՝ մենք արդյունքներ ենք ունենալու»,- նշեց Գրիգորյանը:

Անդրադառնալով դիտարկմանը, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում, ըստ լրատվամիջոցների, Ալիևը հայտնել էր, որ բրյուսելյան հանդիպմանը պայմանավորվել են «Զանգեզուրի միջանցքի» բացման շուրջ , Գրիգորյանը նշեց. «Բանակցոությունները տեղի են ունենում Բրյուսելում, և Բրյուսելից եղել է պարզաբանում, որ միջանցքային տրամաբանությամբ որևէ քննարկում չի եղել: Ի դեպ, սրա մասին նաև Մոսկվայի մեր գործընկերներն են ժամանակին հայտարարել: Հենց նոյեմբերին փոխվարչապետ Օվերչուկի կողմից հայտարարություն է եղել, որտեղ նա նշել է, որ միջանցքային տրամաբանության որևէ հարց չի քննարկվում:

Իհարկե, Ադրբեջանը բանակցություններին չհամապատասխանող հայտարարություններ է անում, բայց մենք կարող ենք հստակ ասել, որ մենք ինչ բանակցում ենք՝ հրապարակային կոմունիկացնում ենք»:

Մանրամասները՝ տեսանյութում: