«Էյր Արմենիա» ՓԲԸ տնօրինության կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործով 2016թ. դեկտեմբերի 29-ին մեղադրանք էր առաջադրվել նշված ընկերության տնօրեն Ա. Ավետիսյանին․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ Վերջինս մեղադրվում էր նրանում, որ Կառավարության համապատասխան որոշման հիման վրա պարտավորված լինելով գանձել ՀՀ-ից մեկնող …

