Թուրք ընդդիմադիրներն Էրդողանին դատի են տվել՝ ցուցարարներին «անբարոյականներ» անվանելու համար

Լուրեր

11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:27
Իրանի սպառնալիքներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը տեղափոխվել է ռազմաբազա. Reuters
11.11.2026 | 12:21
Վահե Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 12:19
Հայտնի են Հայաստան-Կիպրոս հանդիպման մրցավարները
11.11.2026 | 12:10
Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում է // Ջերմաստիճանը մինչև 6 աստիճանով կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 12:03
Ստացվում է՝ օլիգարխիկ կուսակցությունը եկամտահարկից ֆինանսավորելու է, հիմնադրամը` ոչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:00
63–72 տարեկան քաղաքացիների համար բիզնեսի աջակցման նոր գործիք․ ծրագրի մանրամասները. ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:54
Պուտինն ապրում է այլ իրականությունում․ Զելենսկին՝ Աբու Դաբիի բանակցությունների մասին
11.11.2026 | 11:49
Իշխանությունները համակարգի միջոցով իմանալու են` քաղաքացին քաղաքական ինչ նախասիրություն ունի. Դավիթ Ալավերդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:40
Եթե կառավարությունն է որոշելու եկամտահարկից գումար ստացող ՀԿ-ների և ԶԼՄ-ների ցանկը, ումի՞ց են անկախ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:36
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ բանակի զինծառայող է ձերբակալվել ՌԴ-ի օգտին լրտեսության կասկածանքով
11.11.2026 | 11:33
«Բժիշկներին թույլ են տվել ՔԿՀ մտնել Արսեն Գևորգյանի մահից հետո»․ փաստաբանները՝ կալանավայրում մահվան հանգամանքների մասին
Բոլորը

Թուրքիայի ընդդիմությունը դատի է տվել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Գեզի այգու ցուցարարներին «անբարոյականներ» անվանելու համար։ Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ընդդիմադիր ձախ Ժողովրդական ազատագրական կուսակցությունը (HKP) և գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուասակցության պատգամավորը հայց են ներկայացրել Էրդողանի դեմ այն բանից հետո, երբ նա Գեզի զբոսայգու ցուցարարներին անվանել է «անբարոյականներ»։

HKP-ի կողմից դատախազություն ներկայացված հայցում ասվում է, որ Էրդողանը հանցագործություն է կատարել՝ միլիոնավոր մարդկանց «վիրավորել» է և «մարդկանց թշնամության և ատելության դրդել»։ Կուսակցությունը նաև կոչ է անում քաղաքացիներին նույն կերպ հայցեր ներկայացնել նախագահի դեմ՝ կիսվելով միջնորդությամբ, որից կարող են օգտվել։

Ժողովրդահանրապետական կուսակցության Իզմիրի պատգամավոր Սևդա Էրդան Քըլըչը ևս իր թվիթերյան էջում հայտարարել է, որ հայց է ներկայացրել նախագահի դեմ՝ նրա վիրավորական խոսքերի պատճառով։

Թուրքիայի RTÜK մեդիա դիտորդական կառույցի ընդդիմադիր անդամ Իլհան Թաշչը կազմակերպությանը կոչ է արել հետաքննել Էրդողանի խոսքերը՝ նշելով, որ «ուղիղ հեռարձակման ժամանակ միլիոնավոր քաղաքացիների նկատմամբ նման բառապաշարի օգտագործումն աներևակայելի և անընդունելի է»։

Հիշեցնենք, որ հունիսի 1-ին Էրդողանը հերթական անգամ հարձակվել էր Գեզի այգու ցուցարարների վրա՝ նրանց անվանելով «ահաբեկիչներ և անբարոյականներ»։

«Նրանք՝ Գեզի այգու ցուցարարները, փտած են մինչև հոգու խորքը, նրանք անբարոյականներ են»,- ասել էր Էրդողանը։

Նրա այս հայտարարությունը շուտով դարձավ Թվիթերի թրենդային թեմա՝ բախվելով քաղաքացիների խիստ արձագանքին։

Հավելենք, որ 2013 թվականին բողոքի ցույցերը բռնկվեցին Ստամբուլի Թաքսիմ թաղամասում գտնվող Գեզի այգին քանդելու՝ կառավարության ծրագրերի պատճառով։ Դրանք արագ վերածվեցին զանգվածային հակակառավարական ցույցերի, որոնք բռնությամբ ճնշվեցին կառավարության կողմից, ինչն էլ հանգեցրեց 11 ցուցարարի մահվան ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման պատճառով:

Էմմա Չոբանյան