Հիփոթեքային շուկայի զարգացումները. տեխնոլոգիական լուծումներ և տուն գնելու առաջին օնլայն հարթակը. Գևորգ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.11.2026 | 15:55
Հայաստանի տնտեսությունը տուժել է, որպեսզի ընդդիմությունն ավելի շատ քվե ստանա՞․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 15:51
Պուտինը, Թրամփն ու Սի Ցզինպինը համատեղ հռչակագիր են ընդունել․ ինչ կետեր են ներառված
19.11.2026 | 15:47
ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում առաջադրվել է երեք թեկնածու
19.11.2026 | 15:38
Թբիլիսիի բնակելի շենքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել․ փլատակների տակ 7 մարդ կա, այդ թվում՝ երեխաներ
19.11.2026 | 15:30
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտները մասնակցել են Չինաստանում անցկացված միջազգային ծրագրին
19.11.2026 | 15:21
Բաքուն արդարացրել է հայ գերիների շինծու դատավճիռները և Ֆրանսիային կոչ արել «զերծ մնալ Ադրբեջանի ներքին գործերին միջամտելուց»
19.11.2026 | 15:10
Փաշինյանը՝ իր հրաժարականի պայմանի մասին // Հայաստանը հրավիրվել է G20-ի գագաթնաժողովին․ ԼՈՒՐԵՐ
19.11.2026 | 15:04
Աթենքի Ակրոպոլիսի թանգարանում կբացվի «Հին Հայաստան» ցուցահանդեսը․ կներկայացվի ավելի քան 200 ցուցանմուշ
19.11.2026 | 14:55
Սի Ցզինպինը միջուկային զենքից զերծ աշխարհի կոչ է արել
19.11.2026 | 14:47
Թրամփը հայտարարել է, որ երեք առաջնորդները կանդրադառնան «աշխարհում քննարկվող բոլոր խնդիրներին», նաև Ուկրաինայի պատերազմին
19.11.2026 | 14:45
Ամերիկյան AECOM-ը ներկայացրել է ԹՐԻՓՓ-ի երկաթուղու ինժեներական ուսումնասիրության նախնական արդյունքները․ ՀՀ-ՌԴ բանակցությունները շարունակվում են
19.11.2026 | 14:38
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Խուան Մատան ավարտել է կարիերան
19.11.2026 | 14:30
Բաքուն Հայաստանից ավելի քան 200 զանգվածային գերեզմանների վերաբերյալ տեղեկություններ է ակնկալում․ Հաջիև
19.11.2026 | 14:22
Արցախի և Հայաստանի միավորման քաղաքական օրակարգ չկա, որովհետև Արցախում հայեր չեն ապրում․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 14:21
Թրամփի, Սի Ցզինպինի և Պուտինի միջև բանակցություններն ավարտվել են․ հանդիպումը 1,5 ժամ է տևել
Բոլորը

Բարև ձեզ։ Այսօր զրուցում ենք երիտասարդներին, թերևս, ամենաշատը հետաքրքրող թեմաներից մեկի՝ հիփոթեքային շուկայի և բնակարանների ձեռքբերման հնարավորությունների մասին: Մեր հյուրն է Ամերիաբանկի հիփոթեքային և ավտովարկավորման վարչության ղեկավար Գևորգ Մանուկյանը, որը կներկայացնի հիփոթեքային շուկայի վերջին զարգացումները, միտումները, նաև կպատմի հիփոթեքային վարկավորման առաջին ու միակ օնլայն հարթակի՝ estate.ameriabank.am–ի մասին:

–Պարո՛ն Մանուկյան, այս ժամանակաշրջանն արդյո՞ք հարմար է հիփոթեքով բնակարան գնելու համար, թե՞ կարելի է սպասել, ավելի ուշ վերցնել։

-Տեսեք, հիփոթեքը, ըստ էության, հետևանք է։ Կախված նրանից, թե ինչի համար եք բնակարան ձեռք բերում, արդեն հիփոթեքի նպատակահարմարությունը Ձեզ մոտ կարող է առաջանալ կամ չառաջանալ։ Ես պետք է Ձեր հարցին հարցով պատասխանեմ՝ իսկ ինչի՞ համար եք Դուք ցանկանում ձեռք բերել բնակարան։

–Դե՝ երիտասարդ ընտանիքները միշտ ցանկանում են ձեռք բերել բնակարան։ Նույնիսկ ամուսնությունն են հետաձգում դրա համար։

-Եթե գործ ունենք դասական՝ նոր տնային տնտեսության ստեղծման հետ, և տնային տնտեսության համար առանձին բնակարանի ձեռքբերման անհրաժեշտություն է առաջացել հիմա, ապա, բնականաբար, կարող են այդ պահանջը բավարարել հիփոթեքային վարկավորման միջոցով։

Վերցնել հիմա, վերցնել ավելի ուշ կամ ավելի շուտ, քննարկելը մի քիչ ճիշտ չէ։ Ուղղակի կարող ենք ասել հետևյալը․ ի՞նչ հնարավորություններ ունի երիտասարդ ընտանիքը հիմա վերցնելու։ Այդ առումով կարող եմ ասել, որ բավականին շատ հնարավորություններ կան, և հիփոթեքային վարկավորման այն պայմանները, որ ներկայում շուկայում առկա են, նրանց մեծագույն մասի պահանջարկը կբավարարի։

–Այսինքն՝ չսպասե՞լ։

-Սպասել ինչի՞ն։

–Մարդիկ, որոնք որոշում են բնակարան ձեռք բերել, հիփոթեքի դիմել, ի՞նչ տնային աշխատանք ունեն անելու, ի՞նչը հաշվարկեն։

-Եթե նկատի ունեք հասկանան, թե իրենք ինչքան վարկ կարող են մարել կամ ինչքան է իրենց ֆինանսական բեռն ավելանում, ապա, բնականաբար, ցանկացած ընտանիք պետք է հաշվարկի, թե իր ապագա բնակարանի հետ կապված ինչ ծախսեր ունի անելու։ Այստեղ ուղղակի կարևոր է հասկանալ, թե ինչ իրավիճակն ինչ իրավիճակի է փոխվելու։

Մասնավորապես, եթե ընտանիքն ապրում է վարձով և վճարում է «իքս» գումար վարձակալության համար, ապա հիփոթեքով բնակարան ձեռք բերելու դեպքում, գուցե, տարբերությունը շատ չնչին լինի կամ նույնիսկ չլինի, ինչը, բնականաբար, այդ ընտանիքի համար հիփոթեքային բեռը դարձնում է տանելի կամ նույնիսկ աննկատ։ Եվ ընդհակառակը՝ եթե ընտանիքը չունի վարձակալության կամ այլ լրացուցիչ ծանրաբեռնվածության խնդիր, բայց նոր ստեղծում է իր համար ծանրաբեռնվածություն, ապա միանշանակ պետք է այդ ամենը վերլուծել, հասկանալ, թե որքանով է նպատակահարմար։

Ամեն դեպքում, նշեմ, որ մենք ունենք օնլայն հարթակ՝ estate.ameriabank.am, որտեղ մարդը կարող է և՛ իր նախնական վարկունակությունը ստուգել, հասկանալ, թե ինչքան ֆինանսական ծանրաբեռնվածություն կարող է տանել, և՛ ունի հնարավորություն՝ հասկանալու, թե իր պատկերացրած բնակարանի վարկավորման դեպքում ամսական մարումներն ինչքան են և իր եկամուտներով հաշվարկել, թե դա իրեն որքանով է նպատակահարմար։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան

 

Գ․