Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, «Fitch Ratings» վարկանիշային գործակալությունը մարտի 19-ին հրապարակված զեկույցով վերահաստատել է Հայաստանի Հանրապետության՝ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման սուվերեն «B+» վարկանիշը` կայուն հեռանկարով: ՀՀ ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ «հաշվի առնելով տարածաշրջանային ներկա իրողություններով պայմանավորված մակրոտնտեսական անորոշությունները` գործակալության կողմից Հայաստանին շնորհված վարկանիշի վերահաստատումը շատ դրական ազդակ է և փաստում է Հայաստանի իշխանություների …

