Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալին: Այս մասին հայտնում են նախագահականի մամուլի ծառայությունից։ Հանդիպման սկզբում Դեսպան Կիշան Դան Դևալը նախագահ Խաչատուրյանին նվիրել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հեղինակած «Հնդկաստանի ուղին. ռազմավարություններ անկայուն աշխարհի համար» գիրքը: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-հնդկական հարաբերությունների զարգացման …

