«Սպիտակ օձիքների» հանցավորությունը դառնում է իդեալական․ նախաքննությունը հետ է ընկնում․ Վարդապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

ՀՀ Ազգային ժողովը  ՀՀ գլխավոր դատախազ է ընտրում։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, առաջնորդվելով ՀՀ Սահմանադրությամբ, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով, գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրել է Աննա Կարենի Վարդապետյանի թեկնածությունը:

Գլխավոր դատախազի թեկնածու Աննա Վարդապետյանն ԱԺ-ում իր ելույթում խոսեց մինչդատական վարույթում առկա խնդիրների մասին:

«Առաջին խնդիրը, որն իմ ուշադրությանն է զարնել, գործընթացների և ոչ արդյունքի վրա կենտրոնացվածությունն է: Մենք ունենք բազմաթիվ քննչական ու դատավարական գործողություններ՝ ֆորմալ առումով ճիշտ, բովանդակային առումով՝ ոչ լիարժեք:

Արդյունքում՝ ունենում ենք ծանրացված վարույթներ, ծանրաբեռնվածություն, ահռելի քանակի հայցեր ու քրեական գործեր մինչդատական վարույթում ու դատարաններում, ունենում ենք հատվածային կամ շատ փոքր քանակի լուծված գործեր: Դա հանգեցնում է նրան, որ մարդու մոտ սկսում է ձևավորվել անարդարության զգացում»,- ասաց Վարդապետյանը՝ հավելելով, որ իրավագիտության մեջ կա ձևակերպում՝ ուշացած արդարադատությունը մերժված արդարադատութուն է:

Վարդապետյանը նշեց, որ, օրինակ՝ դատարաններում միջին ծանրության գործերի քննությունը կարող է տևել մոտ 5 տարի:

«Գրեթե նույն խնդիրն ունենք նաև մինչդատական վարույթում, հատկապես փորձաքննությունների մասով: Այս առումով, ես կարծում եմ, որ մենք ունենք մեխանիզմ, որը թույլ կտա հաղթահարել գոնե մինչդատական վարույթում ձգձգումները: Դա արդյունավետ դատախազական հսկողությունն է»,- ասաց նա՝ հավելելով, որ դրան կարելի է հասնել հետևողականությամբ:

Խոսելով օրենքի գերակայության մասին՝ Վարդանյանն անթույլատրելի համարեց հովանավորչությունը. «Կոռուպցիան չի դրսևորվում միայն կաշառքով, կաշառքն էլ չի դրսևորվում միայն թղթադրամն իրար փոխանցելով: Եթե նկատում եք, գնալով այդ պրակտիկան ավելի փոքրանում է: Կոռուպցիան դրսևորվում է նաև հովանավորչությամբ:

Եթե հովանավորչության նպաստող պայմանները չհաղթահարվեն, սա լուրջ մարտահրավեր է օրենքի գերակայությանը, ինչն էլ իր հերթին ուղղակի քայքայելու է ժողովրդավարության հիմքերը: Խոսել ժողովրդավարության մասին՝ առանց օրենքի գերակայության, խոսել օրենքի գերակայության մասին՝ ունենալով արտոնյալներ ու հովանավորչություն, ֆանտաստիկ դատողություններ են»:

««Սպիտակ օձիքների» հանցավորությունը դառնում է իդեալական․ նախաքննությունը հետ է ընկնում»,- ընդգծեց Վարդապետյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: