Այն բանից հետո, երբ պոլսահայ պատգամավոր Կարո Փայլանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու օրինագիծ ներկայացրեց Թուրքիայի խորհրդարան (մեջլիս), նրա դեմ ատելության խոսքեր ուղղվեցին Թուրքիայի իշխանական ու քաղաքական շրջանակների կողմից: Ինչպես տղեկացնում է Ermenihaber-ը, ի պատասխան դրան և ի պաշտպանություն Փայլանի՝ սոցմեդիայի թուրքական տիրույթում տարբեր հեշթեգերով աջակցության արշավ է սկսվել։ #ԿարոՓայլանըմենակչէ #GaroPaylanYalnızDeğil #ԿարոՓայլանքոկողքինենք #YanındayızGaroPaylan/: Ատելության խոսքի թիրախ դարձած …

