ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Լիլա Պիտերս Յահիային: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը․ տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։ Վահրամ Դումանյանը շնորհավորել է Լիլա Պիտերս Յահիային Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք: Նախարարը կարևորել և բարձր է …