ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արմեն Հովհաննիսյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արմեն Հովհաննիսյանին ազատել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։ Վարչապետի մեկ այլ որոշմամբ նույն պաշտոնում նշանակվել է Արմենուհի Հարությունյանը։

