ՄԻՊ-ում փորձաքննության է ենթարկվել «Կամավոր բժշկական ամլացում իրականացնելու կարգը և պայմանները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը

Լուրեր

06.11.2026 | 17:25
Ապագան ցույց կտա. Կադաստրի ղեկավարը` Արծվաշենը «աջ ու ձախ տանելու» մասին
06.11.2026 | 17:17
Գազը մինչև մարտ չի կարող թանկանալ. Մեսրոպ Մեսրոպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:07
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տրանսպորտի, լոգիստիկայի և առևտրի ոլորտներում համագործակցության ընդլայնումը
06.11.2026 | 16:55
ՔՊ-ից միջամտություն չի եղել. Աղաջանյանը` Վարդանյանի ՍԴ նախագահ ընտրվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:51
«Բաքու այցի դեպքում իմ հնարավոր ձերբակալության մասին հրապարակումներ են եղել»․ Զոնաբենդը՝ հայ գերիներին այցելելու խոչընդոտների մասին
06.11.2026 | 16:47
Պապոյանն աշխարհից երկու անգամ կտրված է. Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:38
ԵՏՄ զեկույցը ՀՀ-ում է գրվել, հղումներ կան, որ ընդդիմադիր թերթերի կայք են տանում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:36
Ծանրամարտի ԱԱ. Գարիկ Կարապետյանը զրո ստացավ
06.11.2026 | 16:29
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական համաձայնագիրը
06.11.2026 | 16:18
Անհիմն կերպով ՌԴ-ն սահմանափակել է ՀՀ ապրանքների մուտքը. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:14
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 16:07
Արգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերում
06.11.2026 | 15:51
Բենիամին Նեթանյահու, թե՞ Գադի Այզենկոտ․ Իսրայելի նախագահ Հերցոգը կիրակի օրը կհայտարարի, թե ում է հանձնարարում կառավարություն ձևավորել
06.11.2026 | 15:36
Բանկի փլուզում, միլիոնավոր սառեցված հաշիվներ և զանգվածային բողոքներ․ Պարագվայի նախագահը հրաժարական է տվել
06.11.2026 | 15:23
Ռոնալդուն չի ցանկանում հրաժեշտի հանդիպում անցկացնել Պորտուգալիայի հավաքականում. աղբյուր
Բոլորը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում փորձաքննության է ենթարկվել «Կամավոր բժշկական ամլացում իրականացնելու կարգը և պայմանները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որը շրջանառության մեջ է դրվել Առողջապահության նախարարության կողմից․ տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից։

«Առավել մտահոգիչ են նախագծի այն կարգավորումները, որոնք նախատեսում են կամավոր բժշկական ամլացման հնարավորություն անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձանց համար, իսկ բժշկական ցուցման դեպքում՝ դատարանի որոշմամբ:

Նկատի ունենալով, որ Հայաստանում գործող անգործունակության համակարգի պայմաններում գործնականում անհնար է ապահովել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի լիարժեք իրազեկված համաձայնությունը, ինչպես նաև դատական կարգով արդյունավետ բողոքարկման իրավունքը, առաջարկվել է հրաժարվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձանց մասով առաջարկվող կարգավորումներից։ Նշվածը հատկապես մտահոգիչ է, երբ խոսքը բժշկական այնպիսի միջամտության մասին է, որը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ անձի վերարտադրողական առողջության վրա։

Նշվածը խնդրահարույց է մարդու իրավունքների տեսանկյունից, հակասում է ինչպես միջազգային իրավական ակտերին, ՄԻԵԴ նախադեպային իրավունքին, այնպես էլ ներպետական օրենսդրությանն ու Սահմանադրական դատարանի կողմից ընդունված որոշմանը։

Փորձաքննության արդյունքում վերհանվել են նաև կարգավորման անորոշություններ ամլացման վերաբերյալ անձանց պատշաճ, ամբողջական, մատչելի և հասանելի տեղեկատվություն տրամադրելու բժշկական հաստատության պարտականության, նախագծով սահմանվող <առանձին դեպքերի>, դրանց հստակ իրավական հետևանքների և այլ հարցերի մասով։

Նախագիծը գտնվում է լրամշակման փուլում, և հույս ունեմ, որ իրավասու նախարարությունը կվերանայի այն բարձրացված խնդիրները լուծելու համար։

Հայտնում եմ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի լիակատար պատրաստակամությունը ՝ նախագծի լրամշակման աշխատանքներին ներգրավելու վերաբերյալ»,- ասված է ՀՀ ՄԻՊ-ի տարածած հաղորդագրությունում։