Սեպտեմբերին Օպերայի շենքի մոտ ճամբարներ կխփվեն, բայց գիտական։ Հայաստանը սեպտեմբերի 5-10-ը հյուրընկալելու է STARMUS միջազգային փառատոնը․ այն համախմբում է գիտական, տեխնոլոգիական ու մշակութային ոլորտները՝ երկիր բերելով աշխարհռչակ գիտնականների, երաժիշտների ու տեխնոլոգիական աշխարհի ներկայացուցիչների։ Փառատոնի ծրագրում նախատեսվում են միջոցառումներ ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ մարզերում՝ հայաստանյան մի շարք կառույցների ու կազմակերպությունների հետ համագործակցությամբ։ Հայաստանում STARMUS VI գիտության …

