Transavia ավիաընկերությունը 2022 թվականի ապրիլի 23-ից մեկնարկելու է Փարիզ (Օռլի)-Երևան-Փարիզ (Օռլի) երթուղով չվերթերը: «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից հայտնում են, որ չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և շաբաթ օրերին: