Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Նանա Մուրադյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռ է կայացրել շեշտելով՝ խախտվել է զինծառայող Վալերի Մուրադյանի կյանքի իրավունքը: Դատարանը, հիմք ընդունելով մի շարք փաստական հանգամանքներ, արձանագրել է, որ Մուրադյանը զինծառայության ընթացքում գտնվել է պետության վերահսկողության տակ, որը չի պաշտպանել զինծառայողի կյանքի իրավունքը։ Այսպիսով, Ստրասբուրգյան դատարանը Հայաստանին պարտավորեցրել է մահացած զինծառայողի մորը՝ Նանա Մուրադյանին, …