Երևանում ընթացող Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում 57 կգ քաշային Արթուր Բազեյանը 3-2 հաշվով առավելության է հասել Բուլղարիայի ներկայացուցչի նկատմամբ, իսկ Տոկիո-2020-ի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը (63,5 կգ) մենամարտել է հունգարացի բռնցքամարտիկի հետ և երեք ռաունդում էլ ունենալով բացարձակ առավելություն՝ հաղթել 5-0 հաշվով, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից։ Կիսաեզրափակիչ մենամարտերին հետևել և հայ բռնցքամարտիկներին շնորհավորել է նաև …

