ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդես է եկել շնորհավորական ուղերձով Անկախության հռչակագրի օրվա առթիվ։ Նրա ուղերձում ասվում է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Երբ 1990 թվականի օգոստոսի 23-ին Գերագույն խորհրդի կողմից ընդունված Հռչակագրով սահմանվեց անկախ պետության հաստատման գործընթացի մեկնարկը, ամբողջ երկիրը, մի ընտանիք դարձած, անպատմելի ոգեւորության մեջ էր: Պատմական զարգացման հերթականությամբ՝ Հռչակագրով սահմանվածն ամրագրվեց 1991 թվականի սեպտեմբերի 21-ի անկախության …

