Մոսկվայի քաղաքային դատարանը հրաժարվել է բավարարել ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի բողոքը, որը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման «խարդախության և դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի» հոդվածներով, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ «Լեֆորտովոյի դատարանի 2022 թվականի մարտի 22-ի վճիռը թողնվել է անփոփոխ, բողոքը մերժվել է»,- հայտնել է Մոսկվայի քաղաքային դատարանի դատավորը։ Նավալնիի փաստաբանները խնդրել են դատարանին չեղարկել …