Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Քյոլնում իր փաստաբանի միջոցով հայց է ներկայացրել Բունդեսթագի փոխնախագահ Վոլֆգանգ Կուբիցկիի դեմ՝ իրեն վիրավորելու ու զրպարտելու համար, գրում է Greek City Times-ը։ Հիշեցնենք, որ օրերս Կուբիցկին նախընտրական միջոցառման ժամանակ վիրավորել էր Էրդողանին՝ նրան անվանելով «կոյուղու առնետ» և մեղադրել նրան փախստականների հարցը որպես Եվրոպայի վրա քաղաքական ճնշում գործադրելու գործիք օգտագործելու համար։ …

