Ավանեսյանը՝ ԱԺ-ում էթիկայի հանձնաժողով ստեղծելու իր դիմումի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

Առողջապահության նախարար Անանհիտ Ավանեսյանն ամիսներ առաջ Ազգային ժողով էր դիմել՝ էթիկայի հանձնաժողով ձևավորելու խնդրանքով՝ առողջապահության նախարարությունում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքի 3 պատգամավոր, շրջանցելով ոստիկանական անցակետը, մտել էին նրա խորհրդակցական սենյակ՝ բողոքի ակցիա անելու։

Նշենք, որ Ավանեսյանի սենյակ ներխուժած պատգամավորներն իրենց հետ բերել էին անցած տարի արված լուսանկարներ դիահերձարանից, որտեղ 44-օրյա պատերազմի զոհերի աճյունները պահված էին ոչ պատշաճ պայմաններում, պարկերով դրված էին դիահերձարանի հատակին։

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե ինչ ընթացք ստացավ դիմումը, Ավանեսյանը նշեց, որ աշխատանք էր տարվում, որպեսզի այդ հանձնաժողովի կազմը որոշվի։

«Առաջիկայում ԱԺ-ի հետ հարցուպատասխանի ժամանակ նաև ունենալու ենք աշխատանքային քննարկում, ես հետևողական եմ լինելու, որպեսզի ներկայացված դիմումն ի վերջո քննվի»,- նշեց նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։