Հայաստանի արտաքին քաղաքական գերակայությունը շարունակում է մնալ Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովումը և ԼՂ հիմնախնդրի քաղաքական կարգավորումը՝ ԵԱՀԿ ՄԽ մանդատի ներքո: Այսօր խորհրդարանում պաշտոնական Երևանի դիրքորոշումը վերահաստատեց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Նա, սակայն, որևէ կերպ չհստակեցրեց, թե Արցախին ի՞նչ կարգավիճակ է սպասվում: 2021 թվականի պետական բյուջեի կատարողականը ներկայացնելու նպատակով խորհրդարան եկած արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն …