Բայրաքթարը ծրագրում է երկու տարում Ուկրաինայում անօդաչուների գործարան կառուցել

Լուրեր

31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
Բոլորը

Թուրքական պաշտպանական «Բայքար» ընկերությունը ծրագրում է երկու տարում ավարտել Ուկրաինայում արտադրական գործարանի կառուցումը։ Այս մասին հայտարարել է ընկերության գործադիր տնօրեն Հալուք Բայրաքթարը, գրում է Reuters-ը։

Նշվում է, որ «Բայքարի» կողմից Ուկրաինային մատակարարված անօդաչու թռչող սարքերը մեծ դեր են ունեցել ռուսական զրահատեխնիկայից և հակաօդային համակարգերից Ուկրաինայի պաշտպանության համար ռուսական ներխուժման առաջին մի քանի շաբաթների ընթացքում:

Որպես Թուրքիայի և Ուկրաինայի միջև կնքված համաձայնագրի մաս, որը ստորագրվել էր փետրվարի 24-ին Ռուսաստանի ներխուժումից առաջ, «Բայքարը» համաձայնել էր Ուկրաինայում կառուցել իր երկրորդ արտադրամասը:

Հալուք Բայրաքթարը լրատվամիջոցին ասել է, որ ծրագրերն առաջ են գնում՝ չնայած Ռուսաստանի ներխուժման հետևանքով ստեղծված խոչընդոտներին։

«Մեր ծրագիրն առաջ է շարժվում։ Հիմա մենք ունենք ճարտարապետական նախագիծը։ Նախագծման փուլն ավարտված է, և մենք գործնականում կանցնենք շինարարությանը, երկու տարվա ընթացքում մենք կցանկանայինք ավարտել այն»,- ասել է Բայրաքթարը Ստամբուլում SAHA պաշտպանական ցուցահանդեսի շրջանակում ունեցած ելույթում:

Նշվում է նաև, որ Ուկրաինան կարևոր տեղ է զբաղեցնում «Բայքարի» մատակարարման շղթայում, քանի որ նոր անօդաչուներ Akinci-ն և Kizilelma-ն օգտագործում են ուկրաինական շարժիչներ։

Էմմա Չոբանյան