Միացյալ Նահանգները Մինսկի խմբի համանախագահ է և շարունակական շահագրգռվածություն ունի ոչ միայն խաղաղության պահպանման, այլ նաեւ կողմերի միջև հակամարտության տևական կարգավորման հարցում։ «Ամերիկայի ձայն»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասում է Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյսմ Ուորլիկը Ամերիկայի ձայնին տված հարցազրույցում՝ անդրադառնալով ԼՂ-ի շուրջ վերջին զարգացումներում ԱՄՆ-ի հնարավոր դերակատարությանը: Ըստ նախկին դիվանագետի՝ չնայած Ուկրաինայում ընթացող պատերազմին, …