Երիտասարդ բռնցքամարտիկներն Իսպանիայում կմասնակցեն աշխարհի առաջնությանը
Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Վազգեն Բադալյանի գլխավորությամբ Օլիմպավանում նախապատրաստվում է Իսպանիայում կայանալիք աշխարհի առաջնությանը։
Վերջին հավաքին ներգրավված է 15 մարզիկ, որից 11 կմեկնի մրցավայր։
Armsport.am-ի հաղորդմամբ` նոյեմբերի 7-ին՝ հերթական մարզման ժամանակ, հավաքականի մարզիչը պաշտոնապես կհայտնի այն բռնցքամարտիկների անունները, որոնք կմեկնեն մրցավայր։