Վերջին ութ տարիները դարձել են ամենաշոգը դիտարկումների ողջ պատմության ընթացքում

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը վերջին ութ տարիներն ամենաշոգն է ճանաչել օդերևութաբանական դիտարկումների սկսվելուց ի վեր, փոխանցում է Interfax-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի այդ կառույցի զեկույցը:

Զեկույցում նշվում է, որ 2022 թվականին աշխարհի միջին ջերմաստիճանը մոտ 1,15 աստիճանով ավելի բարձր կլինի, քան նախաարդյունաբերական շրջանում (1850-1900)։

Սա նշանակում է, որ 2016 թվականից սկսած ամեն տարի ռեկորդային շոգ է եղել։ Արդյունքում, գլոբալ նպատակը՝ սահմանափակել գլոբալ տաքացումը մինչև 1,5 աստիճան Ցելսիուս, դժվար թե իրագործելի լինի:

Փորձագետները նշում են, որ մթնոլորտ ջերմոցային գազերի արտանետումները հանգեցրել են Համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացմանը և սառույցների հալչելուն, ինչի հետևանքով ծայրահեղ եղանակ են արձանագրել աշխարհի տարբեր մասերում՝ Պակիստանից մինչև Պուերտո Ռիկո։ Գրենլանդիայում ՝ ծովի մակարդակից 3,2 հազար մետր բարձրության վրա, առաջին անգամ անձրև է տեղացել:

Զեկույցի հրապարակումը նվիրված է կլիմայի փոփոխության վերաբերյալ ՄԱԿ-ի համաժողովին, որը բացվել է Շարմ Էլ Շեյխում (Եգիպտոս):