Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ժամանել է Կիև, հայտնում է DW-ն։ Այցի մասին նախապես չի հայտարարվել․ այս մոտեցումը կիրառվում է պատերազմի սկզբից ի վեր բոլոր դեպքերում, երբ եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյա է ժամանում Ուկրաինա։ «Իմ ուղերձն ուկրաինացիներին այն է, որ մենք ոչ միայն ձեր կողքին ենք․ մենք կշարունակենք աջակցել Ուկրաինային՝ տնտեսական, քաղաքական, և նաև ռազմական առումով։ Չմոռանանք, …

