ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին անդրադարձել է նախօրեին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ տեղի ունեցած հանդիպմանը։ «Այսօր մեր պատվիրակությունը հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին՝ փոխանցելու ԱՄՆ աջակցությունը Հայաստանի անվտանգությանը։ ԱՄՆ Կոնգրեսի անունից մենք դատապարտել ենք Ադրբեջանի հարձակումները և խոսել խաղաղության ու անվտանգության անհրաժեշտության մասին»,- ասվում է Փելոսիի թվիթերյան գրառման մեջ։ …

