Ինդոնեզիայում բացվել է G20-ի գագաթնաժողովը

Լուրեր

31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
Բոլորը

Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն երեքշաբթի բացել է G20-ի գագաթնաժողովը։ Նա բացման խոսքում համաշխարհային առաջնորդներին  կոչ է արել դադարեցնել Ուկրաինայում պատերազմը: «Եթե պատերազմը չավարտվի, մեզ համար դժվար կլինի առաջ գնալ, աշխարհը չպե՛տք է մասերի բաժանենք»,- հայտարարել է նա։  Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկին ևս, տեսաուղերձով դիմելով արդյունաբերական զարգացած երկրների առաջնորդներին, կոչ է արել դադարեցնել Ռուսաստանի կողմից Ուկրաինայում մղվող պատերազմը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Համոզված եմ, որ այժմ ժամանակն է, երբ ռուսական ավերիչ պատերազմը պետք է և կարելի է դադարեցնել։ Դա հազարավոր կյանքեր կփրկի», – ասել է Զելենսկին իր տեսաուղերձում։  Նա նաև կոչ է արել ապահովել «Զապորոժիե» ԱԷԿ-ում միջուկային անվտանգությունը և սահմանել ռուսական էներգակիրների գնային սահմանափակում։ Զելենսկին ընդգծել է, որ պատերազմը դադարեցնելու համատեքստում Ռուսաստանը պետք է դուրս բերի իր զորքերը, փոխհատուցի Ուկրաինային պատճառված վնասը և ընդունի Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։

Ուկրաինայի նախագահը նաև խոսել է  ուկրաինական հացահատիկի արտահանման վերաբերյալ հուլիսին ՄԱԿ-ի և Ռուսաստանի միջև կնքված գործարքի երկարաձգման անհրաժեշտությունից։  ՄԱԿ-ը հայտնել է, որ 10 միլիոն տոննա ուկրաինական հացահատիկ և այլ գյուղատնտեսական ապրանքներ հաջողությամբ արտահանվել են գործարքի մեկնարկից ի վեր՝ օգնելով կանխել համաշխարհային պարենային ճգնաժամը: Գործարքի ժամկետը լրանում է նոյեմբերի 19-ին։