Այսօր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես է եկել տեսաուղերձով` խոսելով տարբեր թեմաների մասին: Նա անդրադարձավ նաև երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակին։ «Մեզ հաճախ քննադատում են, որ անվտանգային խնդիրների փոխարեն ավելի շատ զբաղված ենք սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմամբ: Հավաստիացնում եմ, որ բոլոր ծրագրերը իրականացվում են գիտակցության բարձր մակարդակով՝ բավարար ուշադրություն դարձնելով առաջին հերթին անվտանգային, այնուհետև՝ սոցիալ-տնտեսական հարցերին: Հարկ է …

