Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Կիպրոսի նորանշանակ դեսպան Կիպրոս Յորգալիսը

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Կիպրոսի Հանրապետության նորանշանակ դեսպան Կիպրոս Յորգալիսը (նստավայրը՝ Մոսկվա)․ տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Շնորհավորելով դեսպանին նախագահ Խաչատուրյանը հույս է հայտնել, որ դեսպան Յորգալիսի դիվանագիտական փորձառությունը նպաստելու է հայ-կիպրական հարաբերությունների առավել սերտացմանն ու բազմաշերտ փոխգործակցության զարգացմանը:

Նախագահը մասնավորապես նշել է. «Մենք իրականում իրար հետ շատ անելիքներ ունենք, որովհետև միայն միասնական պայքարի միջոցով մենք կարող ենք հաղթահարել ադրբեջանա-թուրքական ծրագրերը և ամենակարևորը մենք տարաձայնություններ չունենք որպես երկու երկրներ, ընդհակառակը, կարծում եմ մենք պետք է ավելի զարգացնենք ու ինտեգրվենք իրար հետ»:

Անդրադառնալով հնարավոր համագործակցության ուղղություններին Հանրապետության նախագահը շեշտել է, որ Հայաստանը պատրաստակամ է Կիպրոսի հետ բազմաշերտ փոխգործակցության և այդ կապակցությամբ նպատակահարմար է Հայաստանում Կիպրոսի դիվանագիտական ներկայացուցչություն ունենալ:

Զրույցի ընթացքում երկուստեք անդրադարձ է եղել Երևանում Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով հանդիպման հնարավորությանն ու նման հանդիպումների կարևոր նշանակությանը: