Նոյեմբերի 23-ին Երևանում տեղի կունենա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը, որի ընթացքում դաշինքի անդամ երկրների ղեկավարները կքննարկեն Հայաստանին տրամադրվող օգնությունը։ Տեղեկությունը տարածել է ՀԱՊԿ-ի մամուլի ծառայությունը։ Հայտնի չէ դեռևս՝ Պուտինը կգա՞ Հայաստան, թե՝ ոչ։ Օրերս Նիկոլ Փաշինյանը փակագծեր բացեց ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների փակ նիստից։ ՀՀ վարչապետն ասաց՝ ՀԱՊԿ-ն արձանագրել է ՀՀ տարածքների օկուպացիայի փաստն …

