Այսօր երկրորդ անգամ, Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածել․ ԱՀ ՊՆ
Քաղաքականություն
22.11.2022 | 17:58Նոյեմբերի 22-ին՝ օրվա ընթացքում երկրորդ անգամ, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել այն մասին, թե իբր ժամը 09:17-ից 14:48-ն ընկած ժամանակահատվածում, Պաշտպանության Բանակի ստորաբաժանումները տարբեր ուղղություններով խախտել են հրադադարի ռեժիմը և կրակ բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։