Պեսկովը մեկնաբանել է Սիրիայի հարցում ՌԴ պարտավորությունների չկատարման մասին Էրդողանի մեղադրանքները

Լուրեր

09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
Բոլորը

Ռուսաստանն ու Թուրքիան երբեմն տարաձայնություններ ունեն Սիրիայի անվտանգության ապահովման հետ կապված հարցերում, սակայն Մոսկվայի և Անկարայի գործընկերային հարաբերությունները թույլ են տալիս դա բաց ու կառուցողական քննարկել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Ռուսաստանի և Թուրքիայի մոտեցումներում որոշակի նրբություններ կան Սիրիայում գործերի դրության և այն հարցում, թե ում պարտավորությունները չեն կատարվել Սոչիի հուշագրով։ Այդ նրբությւոնները, երբեմն՝ նույնիսկ տարաձայնությունները, բազմիցս քննարկվել են երկու երկրների նախագահների միջև»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե Կրեմլում ինչպե՞ս են վերաբերվում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախօրեի հայտարարությանն այն մասին, որ ռուսական կողմը չի կատարել 2019 թվականի համաձայնագրով ստանձնած սիրիական շրջանները քրդական զինված խմբավորումներից «մաքրելու» մասին իր պարտավորությունները։

Նա նաև նշել է, որ «Թուրքիայի հետ հարաբերությունների բարեկամական, գործընկերային բնույթը» թույլ է տալիս «բաց և կառուցողական» քննարկել այդ տարաձայնությունները։

Հավելենք, որ Էրդողանը նախօրեին հայտարարել էր, որ Թուրքիան ԱՄՆ-ից և ՌԴ-ից թույլտվություն չի խնդրել Սիրիայում ու Իրաքում ռազմաօդային գործողություն իրականացնելու համար։ Նա նաև մեղադրանքներ է հնչեցրել Մոսկվայի ու Վաշինգտոնի հասցեին՝ սիրիական տարածքներն «ահաբեկիչներից չմաքրելու» և նրանց շարունակվող աջակցության համար։

Էմմա Չոբանյան