Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որը նախօրեին աշխատանքային այցով Իտալիայում էր, հանդիպել է այս երկրի վարչապետ Մարիո Դրագիի հետ։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ալիևի և Դրագիի առանձնազրույցում քննարկվել են նաև Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ԵԽ նախագահ Շառլ Միշելի հետ կայացած բանակցությունների արդյունքները։ Նշվում է, որ հանդիպմանը ընդգծվել է ԵԽ նախագահ Շառլ Միշելի աջակցությամբ կազմակերպված Բրյուսելյան …

