ԵՄ-ն պատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների իններորդ փաթեթը

Լուրեր

30.10.2026 | 18:32
ԱՄՆ վերաքննիչ դատարանը կասեցրել է որոշումը, որը Պետդեպին պարտավորեցվել էր «Գրին քարտի» խաղարկություն անցկացնել
30.10.2026 | 18:29
IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով
30.10.2026 | 18:22
Կառավարությունում գլխավոր տեղը պետք է պատկանի ընդդիմությանը․ այն Սամվել Կարապետյանինն է․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 18:18
Սամվել Մայրապետյանի և նրա կնոջ ընկերության՝ Աբովյան 10 հասցեի գույքի բռնագանձման գործը կրկին կքննվի դատարանում
30.10.2026 | 18:15
Այն, ինչ կարելի է Փաշինյանին, քրեորեն պատժելի է մյուսների համար․ ինչպես է օրենքը կիրառվում ընտրողաբար
30.10.2026 | 18:10
Բելառուսն արգելել է հայկական կոնյակի վաճառքը // Ալեն Սիմոնյանը Մոսկվա կմեկնի․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 18:02
Վրաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են արագացնել սահմանի սահմանազատման գործընթացը
30.10.2026 | 17:54
Աշոցքում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Կարեն Մանուկյանը
30.10.2026 | 17:45
Արծվիկ Մինասյանը՝ ԵՊՀ-ում աշխատող եղբոր մասին, որը կաշառքի գործով է անցնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 17:34
«Ապրելու երկիրը» կմասնակցի Կապանի ՏԻՄ ընտրություններին․ ցուցակը կգլխավորի Տիգրան Աղասյանը
30.10.2026 | 17:26
«Խաղաղության համաձայնագրի ստորագրման համար կարևոր է, որ ՀՀ-ն անհրաժեշտ քաղաքական և իրավական քայլեր ձեռնարկի»․ Բայրամով
30.10.2026 | 17:17
Փաշինյանը հանձնարարել է զարգացնել պետական համակարգում երիտասարդների ներգրավման մեխանիզմները
30.10.2026 | 17:09
«Թուրք», «ռուս», «քուրդ», «եզդի» բառերը որպես վիրավորանք օգտագործելն անընդունելի է․ ՄԻՊ
30.10.2026 | 17:01
Ամասիայում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Ջեմմա Հարությունյանը
30.10.2026 | 16:55
Ընտրվելու դեպքում կդադարեցնեմ անդամակցությունը ՀՅԴ-ին․ Մինասյանը՝ հանձնաժողովի անդամ դառնալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրամիությունն արագացնում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր՝ արդեն իններորդ փաթեթի նախապատրաստումը Ուկրաինա զինված ներխուժման պատճառով, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Մենք քրտնաջան աշխատում ենք, որպեսզի Ռուսաստանին հարվածենք այնտեղ, որտեղ ցավոտ է, և է՛լ ավելի խարխլենք նրա ուժերն Ուկրաինայի դեմ պատերազմի համար»,- Ֆինլանդիա կատարած այցի ժամանակ այս մասին ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

«Ես համոզված եմ, որ G7-ի և մյուս խոշոր գործընկերների հետ շուտով կպայմանավորվենք ռուսական նավթի գնի համաշխարհային շեմ սահմանելու հարցում։ Մենք չենք հանգստանա, մինչև Ուկրաինան չհաղթի Պուտինին և նրա անարդար ու բարբարոսական պատերազմին»,- ընդգծել է նա։

Ֆոն դեր Լեյենը խստորեն քննադատել է Ռուսաստանի հարվածներն ուկրաինական քաղաքացիական ենթակառուցվածքներին՝ այդ գործողություններն անվանելով ռազմական հանցագործություններ։ Միաժամանակ, նա վստահություն է հայտնել Ուկրաինայի հաղթանակի հարցում։

«Ես գիտեմ, որ մեր ուկրաինացի ընկերները կհաղթահարեն սա, քանի որ նրանք ուժեղ են, նրանց նպատակն արդար է, և մենք կաջակցենք նրանց այս դժվարին պահերին այնքան, որքան անհրաժեշտ է»,- ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։

Տաթև Ֆռանգյան