«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսակետը հարցրեց փողոցում ընթացող գործընթացների և ընդդիմության գործողությունների վերաբերյալ: «Ուզում եմ՝ մենք ժողովրդավարությունը երբեք ու երբեք չմեկնաբանենք որպես իշխանության կամ պետության թուլություն: Այսօր ժողովրդավարությունը Հայաստանի թիվ 1 միջազգային բրենդն է, մենք այդ բրենդը պահպանելու ենք, բայց դա չի նշանակում, որ չկան գծեր, …