Արցախի երեխաների ձայնը Երևանի կենտրոնում․ Երևանից տուն վերադառնալ չկարողացող երեխաները համերգ են ունեցել

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

«Արցախ», «Հայրենիք», «Հերոս տղերքը», «Իմ տուն Արցախ». երեկ Երևանի կենտրոնում Արցախի երեխաների ձայնն էր հնչում։ Երեխաները, որոնք արդեն յոթերորդ օրն է՝ չեն կարողանում գնալ տուն ու միանալ իրենց ընտանիքներին, հայրենիքին նվիրված երգացանկով ելույթ էին ունենում Երևանի Սիզընս այգու բեմահարթակից։ Նպատակը՝ իրենց ձայնով ու երգով պայքարին միանալն էր, աշխարհին պատմելը, որ նրանց իրավունքները ոտնահարվում են։

18 դպրոցահասակները, որոնք Արցախի տարբեր մշակույթի տների սաներ են, դեկտեմբեի 11-ին «Ապրելու» հիմնադրամի նախաձեռնությամբ Երևանի էին եկել մասնակցելու Մանկական Երվրատեսելին։ Արցախը Հայաստանին կապող ճանապարհի փակվելուց առ այսօր երեխաները չեն կարողանում գնալ Արցախ։

«Ապրելու» հիմնադրամի գլխավոր տնօրեն Արաքսյա Գրիգորյանի խոսքով՝ Արցախցի տաղանդավոր երեխաներն այսկերպ միանում են կյանքի, իրենց սեփական հողում ապրելու իրավունքի և տուն վերադառնալու համար մղվող պայքարին։
«Սա երեխաների կոչն է ամբողջ աշխարհին, սփյռուքին, միջազգային հանրությանը, կազմակերպություններին ու դեսպաններին։ Եվ ես հուսով եմ, այն տեղ կհասնի, ու երեխաները շուտով կգնան իրենց տուն, իրենց ընտանիքներ։

Առաջին օրվանից «Ապրելու» հիմնադրամը ստանձնել է երեխաների կեցության հարցը. երբ իմացանք, որ ճանապարհը փակ է, կապ ենք հաստատել Արցախի կառավարության հետ, ստացել համաձայնությունը և շարունակել երեխաներին պահել Հիմնադրամի հոգածության ներքո»,-նշեց Արաքսյա Գրիգորյանը։

«Շատ ենք կարոտում մեր ծնողներին մեր հայրենիքը, բայց այստեղ մեզ համար ամեն ինչ անում են, որ մեր օրը լավ անցնի։ Վստահ ենք, որ վերադառնալու ենք մեր տուն, Արցախ, մեր ընտանիքիներ»,- ասում են արցախցի երեխաները։
Երեխաների կողքին լինելու և աջակցելու համար հարյուրավոր մարդիկ էին եկել, ովքեր հուզված լսում էին երեխաներին, քաջալերում ու ոգևորում իրենց ներկայությամբ։